«Չելսիի» ժամանակավոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը դեմ չէ, որ իրեն փոխարինի Գվարդիոլան: Ըստ BBC-ի` իսպանացին մասնավորապես նշել է.
-Գվարդիոլան ֆանտաստիկ մարզիչ է, իսկ նրա ռեկորդը` պարզապես աներևակայելի: Եթե նա գա «Չելսի», ապա նրանք կհաղթեն բոլոր տիտղոսները: Ես ինքս ուրախ կլինեմ դեպքերի նման զարգացման համար:
Բենիտեսը միշտ էլ իմացել է, որ ժամանակավոր է այս պաշտոնում:
-Ես չեմ մտածել, որ 6 ամսից երկար կմնամ Լոնդոնում: Ես այս ակումբին ցանկանում եմ ամենալավը: Իսկ Պեպի գալն այստեղ ուղղակի դրական անդրադարձ կունենա:
Երկրպագուները Ռաֆայելին լավ չընդունեցին, սակայն դա մարզչի համար նորմալ երևույթ է:
-Հուսամ, երբ մեր խաղը բարելավվի, և մենք սկսենք հաղթանակներ տոնել, երկրպագուները կհասկանան, թե ինչքան անարդար են եղել իմ նկատմամբ,- ավելացրել է Բենիտեսը: