«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը բրիտանական թերթին տված հարցազրույցում չի բացառել «Լիվերպուլ» վերադառնալու տարբերակը:
-Այս պահին ես երջանիկ եմ «Չելսիում»: Ես այժմ ցանկանում եմ շարունակել այս գործը: Սակայն չես իմանա թե ֆուտբոլում ինչ կկատարվի քեզ հետ: Ես լավ հարաբերությունների մեջ եմ «Լիվերպուլի» երկրպագուների հետ և լավ հիշողություններ ունեմ: Չի բացառվում, որ մի օր վերադառնամ այնտեղ:
Իսկ այժմ ես, որպես պրոֆեսիոնալ մասնագետ, իմ ողջ ուժերը պետք է ներդնեմ այս ակումբում,- ասել է իսպանացի մասնագետը: