«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը իր դժգոհությունն է հայտնել «Նյուքասլ»-«Չելսի» խաղի գլխավոր մրցավար Հովարդ Վեբի գործողություններից:
Մարզչի կարծիքով Վեբը պարտավոր էր հեռացնել Ֆաբրիսիո Կոլոչինիին և նշանակեր 11-մետրանոց: Այդ վիճելի իրավիճակում, երբ Դեմբա Բան միայնակ էր դուրս եկել Թիմ Կրուլի դիմաց, դեմքին հարված ստացավ և փոխարինվեց:
Հետո պարզ դարձավ, որ Բան կոտրել է քիթը: Այդ իրավիճակում մրցավարները խախտում չնկատեցին: Սակայն Բենիտեսը մրցավարների հետ համաձայն չէ:
-Իկ կարծիքով դա կարմիր քարտ էր և 11-մետրանոց: Այդ իրավիճակը փոխեց խաղը: Մենք ֆուտբոլիստ կորցրեցինք և ստիպված փոխարինում կատարեցինք: Կրկնությունը դիտելուց ամեն ինչ պարզ է դառնում: Կոտրված քթով ֆուտբոլիստը կոպիտ խախտման ապացույց է:
Խորապես հարգում եմ մրցավարներին, սակայն այդ իրավիճակում նրանք մեծ սխալ թույլ տվեցին,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: