Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է, որ իր թիմն ավելիին է ընդունակ: Լիգայի Գավաթի քառորդ եզրափակչում «Չելսին» վստահ հաղթանակ տոնեց «Լիդսի» նկատմամբ:
Չնայած «արիստոկրատները» խաղում են խիստ գրաֆիկով, «Լիդսի» դեմ փայլուն խաղացին, հատկապես երկրորդ խաղակեսին` 5 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:
Բենիտեսի համար այս հաղթանակն արդեն երրորդն է, իսկ վերջին 5 խաղերում նրա ֆուտբոլիստները խփել են արդեն 17 գնդակ: Սակայն գլխավոր մարզիչը համոզված է, որ իր թիմն ավելին կարող է:
-Մենք լավ ենք խաղում հարձակման գծում: Բայց կարծում եմ` մենք ավելիին ենք ընդունակ: Արդեն քննարկել ենք մեր բաց թողած գնդակը: Գիտենք` Լուիզը սխալ թույլ տվեց պաշտպանությունում, բայց թիմն այլ կերպ պետք է արձագանքի դրան:
Պետք է փորձենք վերացնել նման դեպքերը: Բայց դա այնքան էլ հեշտ չի, որովհետև միասին քիչ ենք մարզվում: Ճապոնիայում լավ էր. մենք կարողացանք միասին մի քանի բան շտկել: Մեզ ժամանակ է պետք խաղային որակը բարելավելու համար,- նշել է Ռաֆայելը:
Բենիտեսն ուրախ է, որ բաց է թողել ընդամենը մեկ գնդակ և թույլ չի տվել մրցակցին գոլային պահեր ստեղծել: Goal