«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ չպետք է ողբերգություն սարքել վետերանների հեռանալուց, քանի որ դա ֆուտբոլի մի մասն է:
Անցած մրցաշրջանում բաժանվելով Դիդիե Դրոգբայից, այժմ «կապույտները» ցանկանում են հրաժեշտ տալ մի շարք վետերանների: Արդեն հայտնի է, որ մրցաշրջանի ավարտին ակումբը կլքի Ֆրենկ Լեմպարդը: Հարցականի տակ է նաև Էշլի Քոուլի և անգամ թիմի ավագ Ջոն Թերրիի ապագան:
Սակայն Բենիտեսը հանգստացրել է երկրպագուներին, քանի որ վետերանների հեռանալը նոր դռներ կբացի ավելի երիտասարդ ֆուտբոլիստների համար:
-Նրանք արժանի են մեծ հարգանքի: Այն, ինչին նրանք հասել են այս ակումբում, ուղղակի ֆանտաստիկ է: Բայց պետք է տեղ հատկացնել նաև երիտասարդ ֆուտբոլիստներին:
Եթե մենք ուզում ենք հետագայում էլ հաղթել և պահել հաղթողի հոգեբանությունը, ապա պետք է ճանապարհ բացենք երիտասարդների համար: «Չելսիում» այդ իրավիճակը հսկողության տակ է,- ասել է Բենիտեսը: Daily Telegraph