«Տոտտենհեմի» երիտասարդ հարձակվող Թոմ Քերոլը և ձախ պաշտպան Բենուա Ասու-Էկոտոն վարձավճարով տեղափոխվեցին Չեմպիոնշիփում հանդես եկող «Քուինս Պարկ Ռեյնջերս»:
Ինչպես երևում է, Վիլաշ-Բոաշը պաշտպանության ձախ եզրը վստահել է Դենի Ռոուզին, իսկ որպես նրան փոխարինող տեսնում է Էզեկիլ Ֆրայերսին:
Ինչ վերաբերվում է Թոմ Քերոլին, ապա երիտասարդ ֆուտբոլիստը տեղ չէր ունենա մի թիմում, որտեղ արդեն կան Ռոբերտո Սոլդադոն, Էրիկ Լամելան, Ջերմեյն Դեֆոն և Էմանուել Ադեբայորը:
Ֆուտբոլիստները «ՔՊՌ»-ում կաշխատեն իրենց նախկին մարզիչ Հարի Ռեդնապի հետ: