«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը պատրաստ է Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին դաշտ դուրս բերել իր հարձակվող Կրիստիան Բենտեկեին:
Վերջին երկու խաղերում «վիլլացիները» «Չելսիից» և «Արսենալից» 6 անպատասխան գնդակ են ընդունել իրենց դարպասը: Լամբերտի սաներին առջևում սպասվում է տնային խաղ գործող չեմպիոնի հետ, և Պոլը հուսով է այդ խաղում օգտագործել Բենտեկեին, ով ծնկի վնասվածքի պատճառով բաց թողեց մոտ կես տարի:
-Կրիստիանն արդեն մի քանի շաբաթ մարզվում է առանց որևէ խնդրի: Թիմում բոլորն էլ ուրախ կլինեն, երբ նա վերադառնա և ավելացնի մեր հարձակողական ներուժը:
Նա լավագույն 9 համարներից է, որ ես երբևէ տեսել եմ: Կրիստիանը կարող է մեծ հաջողությունների հասնել: Նա դեռ 23 տարեկան է և կարող է դեռ շատ առաջ գնալ: Նա լավ հնարավորություն կունենա, եթե առողջ լինի:
Չեմ կարծում, որ նրա վրա ճնշում կա: Եթե այս ընթացքում նա մասնակցի որևէ ընկերական խաղի, ապա մենք կորոշենք, արդյոք պատրաստ է մասնակցել «Սիթիի» դեմ խաղին, թե ոչ,- ասել է Լամբերտը: Daily Mirror