«Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոստան հաստատել է, որ իր ակումբը պատրաստ է հունվարին բաց թողնել կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին 106 միլիոն ֆունտի դիմաց:
Ինչպես գիտեք, 106 միլիոն ֆունտ ստերլինգը Ֆերնանդեսի ազատման կետն է, իսկ օրերս լուրեր էին տարածվել, որ «Չելսին» պատրաստ է վճարել նշված գումարը Քաթարի աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ խաղացողի համար։
«Բենֆիկան» չի ցանկանում կորցնել Էնցոյին մրցաշրջանի կեսին, սակայն Կոստան խոստովանում է, որ իր ակումբը կարող է անզոր լինել 21 ամյա արգենտինացուն պահելու համար:
«Մենք հունվարին կվաճառենք Էնցո Ֆերնանդեսին միայն 120 միլիոն եվրոյի դիմաց: Մենք չէինք ցանկանա հունվարին վաճառել Էնցո Ֆերնանդեսին, բայց պատրաստ ենք գոհացնել տղային, եթե 120 միլիոն եվրոյի առաջարկ կատարեն», – մեջբերում է Կոստային talkSPORT-ը։