«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆան մինչև մրցաշրջանի ավարտը դաշտ վերադառնալու բոլոր շանսերն ունի:
Երեք ամիս բացակայելուց հետո ֆրանսիացին վերադարձավ «Անժիի» հետ Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի խաղում, սակայն երկրորդ խաղակեսում նոր վնասվածք ստացավ:
Անմիջապես լուրեր հայտնվեցին, որ ֆուտբոլիստը բաց կթողնի մրցաշրջանի մնացած խաղերը: Սակայն այժմ Պարդյուն կիսապաշտպանի վիճակը հուսադրող է համարել:
-Մեր վստահությունը մեծ է, որ նա դեռ կխաղա այս մրցաշրջանում,- Newcastle Chronicle-ին տված հարցազրույցում ասել է Պարդյուն: