• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բեն Արֆան կարող է շարք վերադառնալ մինչև մրցաշրջանի ավարտը

Հաթեմ Բեն Արֆա«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆան մինչև մրցաշրջանի ավարտը դաշտ վերադառնալու բոլոր շանսերն ունի:

Երեք ամիս բացակայելուց հետո ֆրանսիացին վերադարձավ «Անժիի» հետ Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի խաղում, սակայն երկրորդ խաղակեսում նոր վնասվածք ստացավ:

Անմիջապես լուրեր հայտնվեցին, որ ֆուտբոլիստը բաց կթողնի մրցաշրջանի մնացած խաղերը: Սակայն այժմ Պարդյուն կիսապաշտպանի վիճակը հուսադրող է համարել:

-Մեր վստահությունը մեծ է, որ նա դեռ կխաղա այս մրցաշրջանում,- Newcastle Chronicle-ին տված հարցազրույցում ասել է Պարդյուն: