«Նյուքասլ Յունայթեդի» կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆան չի կարողան իր թիմին օգնել Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում: «Կաչաղակները» առանց Բեն Արֆայի կհյուրընկալեն «Անժիին»:
Ֆրանսիացի ֆուտբոլիստին կրկին անհանգստացնում է ծնկատակի ջիլի վնասվածքը, ինչի պատճառով նա դաշտ դուրս չեկավ դեկտեմբերից մինչև այս ամսվա սկիզբ:
Հիշեցնենք, որ «Անժիի» հետ խաղը տեղի կունենա մարտի 15-ին: Թիմերի առաջին հանդիպումը ավարտվել էր անարդյունավետ ոչ-ոքիով՝ 0:0: