«Ուոթֆորդի», «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահ Բեն Ֆոսթերը հայտարարել է 39 տարեկանում կարիերան ավարտելու մասին։
Ֆոսթերը կարիերան սկսել է «Ստոկում», որի համար, սակայն, ոչ մի հանդիպում չի անցկացրել։ 2005-ից 2010 թվականներին Բենը եղել է «Յունայթեդի» կազմում, որի ընթացքում նա երկու անգամ նվաճել է Լիգայի գավաթը։
Այնուհետև Ֆոսթերն իր կարիերան շարունակեց Բիրմինգհեմում, ապա Վեստ Բրոմվիչում, իսկ 2018 թվականից Բենը խաղացել է «Ուոթֆորդում», որտեղ «Յունայթեդը» երկու անգամ վարձավճարով ուղարկել էր նրան։
Ֆոսթերի պայմանագիրը «Ուոթֆորդի» հետ ավարտվեց նախորդ մրցաշրջանի վերջում, և Բենը որոշեց կանգ առնել այդտեղ:
Ֆոսթերը համապատասխան հայտարարություն է արել YouTube-ի իր ալիքում՝ հայտնելով նաև, որ մերժել է «Նյուքասլի» առաջարկը։
«Ես հաստատ գիտեի, որ այնտեղ հիանալի ժամանակ կանցկացնեմ, իսկ մռնչացող մարզադաշտը կաշխուժացներ ինձ և բոլորին, բայց ես լցված էի այն զգացողությամբ, որ ես դա չեմ ուզում», – ասել է Ֆոսթերը