Թուրքական «Բեշիկթաշը» շարունակում է հետաքրքրվել «Տոտտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորի ծառայություններով:
Թուրքական ակումբը բողոքարկել է որակազրկումը, որով ակումբը զրկվել է Եվրոպա Լիգայի մասնակցության իրավունիքից:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «Բեշիկթաշը» պատրաստ է «Տոտտենհեմին» վճարել պահանջվող 6.6 մլն ֆունտ գումարը, սակայն հասկանում է, որ Ադեբայորի որոշման վրա կարող է ազդել Եվրոգավաթների մասնակցության հանգամանքը:
-Մենք հետաքրքրվում ենք Ադեբայորով: Երբ լուծվի որակազրկման հարցը, ես կմեկնեմ Լոնդոն, որպեսզի համաձայնեցնեմ տրանսֆերը,- ասել է ակումբի նախագահ Ֆիկրետ Օրմանը: