«Միլանի» սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին հայտնել է, որ ուրախացավ, երբ իրեն հաջողվեց Մարիո Բալոտելլիին վաճառել «Լիվերպուլին»:
Բերլուսկոնիի կարծիքով, 24-ամյա Բալոտելլին, ով այս ամռանը 16 մլն ֆունտի դիմաց միացավ «կարմիրներին», ուղղակի թունավորում էր «Միլանի» մթնոլորտը:
-Հիշեք, նրան գնեցինք հակառակ իմ ճնշմանը: Այժմ մեր թիմում չեմպիոններ են հավաքվել՝ Ջերեմի Մենեզ, Կեյսուկե Հոնդա, Ստեֆան Էլ-Շարավի, Ֆերնանդո Տորրես, Նայջլ դե Յոնգ: Եվ մենք ազատվեցինք նեխած խնձորից,- Բերլուսկոնիի խոսքերն է մեջբերում La Gazzeta Dello Sport-ը: