«Ֆուլհեմի» դարպասապահ Բերնդ Լենոն դժգոհել է, որ «Արսենալում» քաղաքական խաղերի զոհ է դարձել։
Անցած մրցաշրջանի մեծ մասը Լենոն անցկացրեց պահեստայինների նստարանին, որը ստիպեց դարպասապահին ամռանը «Արսենալից» տեղափոխվել «Ֆուլհեմ» 8 միլիոն ֆունտի դիմաց:
«Արսենալը» նախապես պատրաստվել էր Լենոյից բաժանվելուն՝ նրան փոխարինելու հրավիրելով Մեթ Թուրներին։ Բացի այդ, երբ Բերնդի պայմանագրին մնացել էր ընդամենը մեկ տարի, 30-ամյա գերմանացին զգաց, որ «զինագործները» ցանկանում են ազատվել նրանից:
«Ես հասկացա, որ պետք է հեռանամ, և դա կապված չէր իմ խաղի կամ իմ վարպետության հետ»:
«Պատրաստվելու ընթացքում ես տեսա, որ խոսքը խաղի մասին չէ, այլ միայն քաղաքականության: Եվ ինձ համար պարզ դարձավ, որ ես պետք է հեռանամ այստեղից», – ասել է Լենոն Bild-ին: