«Բերնլին» ժամկետից շուտ երաշխավորեց Չեմպիոնշիփից դեպի Պրեմիեր լիգա հաջորդ մրցաշրջանի ուղիղ ուղեգիր։
Հիշեցնենք, որ «Բերնլին» նախորդ մրցաշրջանում լքեց Պրեմիեր լիգան։ Այդ ժամանակից ի վեր «բորդոները» գլխավոր մարզչի պաշտոնում վստահեցին Վենսան Կոմպանիին՝ կտրուկ փոխելով իրենց թիմի տեսքը, ինչպես նաև նրանց խաղաոճը:
Կոմպանիի վրա խաղադրույքը լավ աշխատեց, քանի որ «Բերնլին» անմիջապես առաջ անցավ Չեմպիոնշիփում և ուրբաթ երեկոյան «Միդլսբրոյի» նկատմամբ 1-2 հաշվով հաղթանակով ապահովեց իրենց մինիմում երկրորդ տեղը:
Նշենք, որ «բորդոները» առաջնությունում պարտություն չունեն նոյեմբերից և այժմ 11 միավորով առաջ են մոտակա հետապնդողից։