• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Բերնլին» պայմանագիր է ստորագրել Նաթան Ռեդմոնդի հետ

Պրեմիեր լիգա վերադարձած «Բերնլին» իր կազմը ուժեղացնելու նպատակով պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող եզրային հարձակվող Նաթան Ռեդմոնդի հետ:

Ռեդմոնդը երկու տարվա պայմանագիր է կնքել «Բերնլիի» հետ՝ երրորդով երկարաձգելու հնարավորությամբ։ Այդպիսով նա դառնում է հինգերորդ նորեկը Վենսան Կոմպանիի թիմի համար:

Նաթանը Պրեմիեր լիգայում անցկացրել է ավելի քան 250 հանդիպում «Սաութհեմպտոնի», «Նորվիչի» և «Բիրմինգհեմի» կազմում:

2022/23 մրցաշրջանի համար Ռեդմոնդը միացել էր թուրքական «Բեշիքթաշ» ակումբին, որտեղ 29 ամյա անգլիացին 28 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։

«Ես միշտ ցանկացել եմ կրկին խաղալ Պրեմիեր լիգայում: «Բերնլիի» նախագիծը համապատասխանում է իմ հավակնություններին: Կարծում եմ, որ այս մարզչական շտաբը կարող է բարելավել իմ խաղը և տեսնել, թե ինչ արժեք կարող եմ բերել խաղադաշտում և դրանից դուրս: Մենք, կարծես, ստեղծված իրար համար»,- ասել է Ռեդմոնդը:

Հետաքրքիր փաստեր