Ֆուտբոլի ասոցացիայի նախագահ Դևիդ Բերնստեյնը հայտնել է, որ «Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին չի կարող դիտարկվել որպես Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի թեկնածու, մինչև այդ մասին հրապարակավ չհայտարարի:
Ինչպես հայտնի է, այս ամռանը Բերնստեյնը լքելու է Ֆուտբոլի ասոցացիայի նախագահի պաշտոնը: Դրա հետ կապված լուրեր են պտտվում, որ Թերրին կարող է նորից խաղալ ազգային հավաքականում: Ժամանակին հենց Բերնստեյնի պատճառով «ազնվականների» առաջատարը ստիպված էր հեռանալ հավաքականից:
-Ջոնը չի հայտնել, որ նորից է սկսում կարիերան, սակայն եթե հայտարարի, ապա թող մարզիչը որոշի: Ջոն Թերրիի հետ կապված մի կարևոր բան կա. նա միշտ լուրջ է վերաբերվել ֆուտբոլին: Հետևաբար ես լուրջ եմ ընդունում նրա որոշումը՝ ավարտելու կարիերան ազգային հավաքականում:
Մինչ այն պահը, երբ ես չեմ լսի նրանից հակառակը, նա կհամարվի հավաքականում կարիերան ավարտած,- հայտնել է նախագահը: The Guardian