Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում առաջատար «Չելսին» ընդունել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Բըրնլիին»։
«Ազնվականները» չկարողացան կոտրել դաշտի տերերի դիմադրությունը։ Պեդրո Ռոդրիգեսի գոլին 24-րդ րոպեին պատասխանեց Ռոբի Դրեդին։
Այս հանդիպումից հետո «Բըրնլին» մեկ հորիզոնականով բարելավեց դիրքերը մրցաշարային աղյուսակում, իսկ «Չելսին» երկրորդ տեղում գտնվող թիմի նկատմամբ միավորների տարբերությունը հասցրեց 10-ի։
Գոլեր․ Պեդրո՝ 7ր, Բրեյդի՝ 24ր։