«Ֆուլհեմն» արդեն ստացել է թույլտվություն «Դնեպրի» կիսապաշտպան Դերեկ Բոատենգի աշխատանքի համար:
Ինչպես տեղեկացնում է GhanaWeb-ը, անցած շաբաթ 29-ամյա գանացին բուժզննում է անցել Լոնդոնում և համաձայնեցրել անձնական պայմանագրի պայմանները Մարտին Յոլի ակումբի հետ: Իսկ այսօր արդեն Դերեկը ստացավ աշխատանքային վիզա:
Այս պահին Բոատենգը միացել է Գանայի ազգային հավաքականին և պատրաստվում է աֆրիկյան ազգերի գավաթին: Իսկ մինչ այդ «Ֆուլհեմը» բանակցում է «Դնեպրի» հետ գործարքի շուրջ: