• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բոենը համարվում է Սալահի ամենահավանական փոխարինողը «Լիվերպուլում»

«Լիվերպուլը» դիտարկում է «Վեստ Հեմի» եզրային հարձակվող Ջարոդ Բոենին՝ որպես Մուհամեդ Սալահին փոխարինող։

Ամառային տրանսֆերային պատուհանի վերջում «Լիվերպուլին» հաջողվեց պահպանել Սալահին «Ալ Իթիհադի» հետաքրքրությունից, ով առաջարկեց 150 միլիոն ֆունտ Մուհամեդի համար, սակայն ակնկալվում է, որ սաուդյան ակումբները կվերադառնան եգիպտացի ֆուտբոլիստի համար մրցաշրջանի ավարտին:

Քանի որ հաջորդ ամառ Սալահը կդառնա 32 տարեկան, իսկ պայմանագրի ավարտին կմնա ընդամենը 12 ամիս, «Լիվերպուլը» դժվար թե կարողանա արգելափակել Մոհամեդի  հեռանալը Սաուդյան Արաբիա:

Առնվազն «Լիվերպուլը» բավական ժամանակ ունի իր առաջատար ռմբարկուին փոխարինող գտնելու համար, ով 2017 թվականին «Ռոմայից» տեղափոխվելուց հետո 309 խաղում դարձել է 188 գոլի և 81 գոլային փոխանցման հեղինակ:

Ինչպես հայտնում է The Athletic-ը, Սալահին փոխարինելու «Լիվերպուլի» տարբերակներից մեկը 26 ամյա Բոենն է, ով մի քանի մրցաշրջան է, ինչ եղել է «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի տեսադաշտում։

Ինչպես Սալահի, այնպես էլ Բոենի պայմանագիրն ավարտվում է 2025 թվականին, սակայն «Վեստ Հեմը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Ջարոդի հետ, ով 2023/24 մրցաշրջանը սկսել է չորս խաղում երեք գոլով և մեկ գոլային փոխանցումով:

Մյուս տարբերակներից են «ՊՍԺ»-ի Կիլիան Մբապեն, «Կրիստալ Փելեսից» Մայքլ Օլիսը և «Ռեալ Սոսյեդադի» Տակեֆուսա Կուբոն:

Հետաքրքիր փաստեր