• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բոենը և Վաթկինսը հրավիրվել են Անգլիայի հավաքական

«Վեստ Հեմի» եզրային Ջարոդ Բոենը և «Աստոն Վիլլայի» հարձակվող Օլի Վաթկինսը Անգլիայի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների թվում են Ավստրալիայի և Իտալիայի հավաքականների դեմ խաղերի համար:

Բոենն ու Վաթկինսն արժանի էին վերադառնալու ազգային թիմ իրենց հիանալի մարզավիճակի շնորհիվ, սակայն «Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը չորրորդ անգամ անընդմեջ դուրս մնաց հավաքականի հայտացուցակից։

Մյուս բացակայողների թվում են կիսապաշտպաններ Մեյսոն Մաունտն ու Ջեյմս Ուարդ-Պրոուզը: Բեն Չիլուելը, Էբերեչի Էզեն և Քալում Ուիլսոնը չեն հրավիրվել առողջական խնդիրների պատճառով։

Բացի այդ, Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրավիրել է «Արսենալի» եզրային Բուկայո Սակային՝ չնայած Չեմպիոնների լիգայի «Լենսի» դեմ խաղում ստացած վնասվածքին։

Հարի Մագուայրը և Ջորդան Հենդերսոնը պահպանեցին իրենց տեղերը ազգային թիմում, ինչպես նաև Լևի Քոլվելը և Էդի Նկետիան, ովքեր դեռ պետք է կատարեն իրենց նորամուտը ազգային թիմի կազմում:

Հավելենք, որ բրիտանացիները հոկտեմբերի 13-ին «Ուեմբլիում» ընկերական հանդիպում կանցկացնեն Ավստրալիայի հավաքականի հետ, իսկ չորս օր անց Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում կհյուրընկալեն Իտալիային։

Ֆուտբոլիստների ցանկը ովքեր հրավիրվել են Անգլիայի հավաքական Ավստրալիայի և Իտալիայի դեմ խաղերի համար՝

Դարպասապահներ՝ Սեմ Ջոնսթոն («Կրիստալ Փեեաս»), Ջորդան Փիքֆորդ («Էվերթոն»), Աարոն Ռեմսդեյլ («Արսենալ»):

Պաշտպաններ՝ Լևի Քոլվել («Չելսի»), Լյուիս Դանկ (Բրայթոն), Մարկ Գեհի («Կրիստալ Փելես»), Հարի Մագուայր (Մանչեսթեր Յունայթեդ), Ջոն Սթոունս, Քայլ Ուոլկեր (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Կիրան Թրիպեր («Նյուքասլ»), Ֆիկայո Թոմորի («Միլան») , Թրենթ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»)։

Կիսապաշտպաններ՝ Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ»), Կոնոր Գալագեր («Չելսի»), Ջորդան Հենդերսոն («Ալ-Իտիֆակ»), Կալվին Ֆիլիպս («Մանչեսթեր Սիթի»), Դեքլան Ռայս («Արսենալ»)։

Հարձակվողներ՝ Ջարոդ Բոեն («Վեստ Հեմ»), Ֆիլ Ֆոդեն, Ջեկ Գրիլիշ (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Ջեյմս Մեդիսոն («Տոտտենհեմ»), Հարի Քեյն («Բավարիա»), Մարկուս Ռաշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Էդի Նկետիա, Բուկայո Սակա (երկուսն էլ՝ «Արսենալ»), Օլի Վաթկինս («Աստոն Վիլլա»)։

Հետաքրքիր փաստեր