«Վեստ Հեմը» վնասվածքի պատճառով կորցրել է հիմնական կազմի խաղացողներ Լուկաս Պակետային և Ջարոդ Բոենին:
Պակետան և Բոենը վնասվածք են ստացել Անգլիայի գավաթի շրջանակներում կայացած «Բրիստոլ Սիթիի» դեմ խաղում: Լուկասը փոխարինվեց հանդիպման 14-րդ րոպեին, իսկ Ջարոդը կարողացավ ամբողջական հանդիպում անցկացնել։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Պակետան խնդիրներ է ունեցել սրունքի մկանների հետ կապված, որոնք նրան սկսել են անհանգստացրել դեկտեմբերի 28-ին «Արսենալի» դեմ խաղի նախավարժանքից:
Իսկ Բոենը, ով այս մրցաշրջանում 14 գոլի հեղինակ է դարձել, վնասել է կոճը:
Ըստ talkSPORT-ի, Պակետան այժմ չի կարողանա օգնել իր թիմին մոտ չորս շաբաթ, իսկ Բոենը անհասանելի է դարձել ավելի երկար ժամանակով: Ջարոդի ապաքինման ստույգ ժամկետը դեռ չի հաստատվել:
Ավելացնենք, որ Պակետան ու Բոենը կմիանան հարձակվող Մայքլ Անտոնիոին, ով վերջերս կրկին վնասել է ծունկը։