«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը ծրագրում է ուժեղացնել իր թիմը հունվարին:
«Յունայթեդի» համասեփականատեր Ջոել Գլեյզերը, գործադիր տնօրեն Ռիչարդ Առնոլդը և սպորտային տնօրեն Ջոն Մուրթոնը կենտրոնացած են հաջորդ ամառ նորեկներ հրավիրելու վրա, հայտնում է The Athletic-ը:
Այնուամենայնիվ, Տեն Հագը ցանկանում է արագացնել իր նախագծի զարգացումը, և այդ պատճառով պատրաստ է հունվարին դիմել տրանսֆերային շուկա՝ չսպասելով մրցաշրջանի ավարտին։
Հարկ է նշել, որ Էրիկը անցած ամառ ծախսեց ավելի քան 200 միլիոն ֆունտ, ինչը գրեթե կրկնապատիկն էր իրեն տրամադրված սկզբնական տրանսֆերային բյուջեի, ուստի «Յունայթեդը» պետք է համոզվի, որ ակումբը չի սրի իր ֆինանսական վիճակը չափազանց մեծ տրանսֆերային ծախսերով: