Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։
«Կարմիրները» 1-2 հաշվով հաղթանակ տարան դաշտի տերերի նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 41-րդ րոպեին Դանիել Սթարիջի փոխանցումից հետո բացեց Ռոբերտո Ֆիրմինոն, իսկ 4 րոպե հետո արդեն գոլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվողը։ Խաղի վերջին րոպեին էլ հաշվի տարբերությունը կրճատեց Ջոշուա Քինգը։
Այս հանդիպումից հետո Յուրգեն Կլոպի թիմը՝ վաստակած 51 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական։
Գոլեր․ Ֆիրմինո՝ 41ր, Սթարիջ՝ 45ր, Քինգ՝ 90ր։