• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Բորուսիայի» դեմ խաղում «Նյուքասլը» կորցրեց ոչ միայն միավորներ, այլ նաև ֆուտբոլիստներ

Դորտմունդի «Բորուսիայից» 1:0 հաշվով կրած պարտությունը «Նյուքասլի» համար ավելի վատթարացրեց հարձակվող Ալեքսանդր Իսակի և եզրային Յակոբ Մրֆիի վնասվածքները:

Երեկ «Նյուքասլը» առաջին պարտությունը կրեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում՝ չկարողանալով պատասխանել Ֆելիքս Նմեչայի միակ գոլին առաջին խաղակեսի վերջնամասում։

Ընդ որում, Իսակը, ով մեկնարկային կազմում էր, փոխարինվեց արդեն 15-րդ րոպեին՝ աճուկի վնասվածքի պատճառով և Սենթ Ջեյմս Պարկում իր տեղը զիջելով Քալում Ուիլսոնին։

Իսկ Մրֆին, ով խաղադաշտ մտավ միայն 65-րդ րոպեին, պետք է փոխարինվեր հինգ րոպե անց, քանի որ Յակուբը ուսի կոտրվածք ստացավ:

«Դա (Իսակի կորուստը) հարված էր մեզ համար, ինչպես նաև Յակոբի հեռանալը, ով կարծես լուրջ վնասվածք է ստացել: Մենք կարճ նստարան ունենք, և այս վնասվածքները մեծ հիասթափություն են՝ հաշվի առնելով առաջիկա խաղերի առատությունը»:

«Իսակը աճուկի վնասվածքի կրկնություն է ստացել, մինչդեռ Յակոբ Մրֆիի վնասվածքն ավելի լուրջ է թվում՝ նրա ուսը տեղաշարժվել է, ինչը երբեք լավ բանի չի հասցնում», – «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Հավելենք, որ Իսակն այս մրցաշրջանում 11 խաղում խփել է 7 գոլ՝ հաշվի առած բոլոր մրցաշարերը։ Մրֆիի վնասվածքը տեղի է ունեցել Պրեմիեր լիգայի «Կրիստալ Փելեսի» դեմ խաղում Յակոբի մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակից մի քանի օր անց: