«Ֆուլհեմի» կիսապաշտպան Բրայան Ռուիսը մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով կանցկացնի հոլանդական ՊՍՎ-ում: Այս մասին հաղորդում է լոնդոնցիների պաշտոնական կայքը:
Ընթացիկ մրցաշրջանում Ռուիսը կորցրեց իր տեղը «Ֆուլհեմի» հիմնական կազմում: Ոչինչ չփոխվեց նաև Ռենե Մալեստինի գալուց հետո:
Աշխարհի առաջնությանը մասնակցելու ցանկությունը Ռուիսին ստիպել է մտածել իր մարզավիճակի մասին, ինչի պատճառով էլ տեղափոխվել է ՊՍՎ: