«Բրայթոնը» համաձայնության է եկել «Ուոթֆորդի» հետ հարձակվող Ժոաո Պեդրոյի տրանսֆերի շուրջ՝ «Բրայթոնի» համար ռեկորդային համարվող գումարի դիմաց:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, Պեդրոյի տրանսֆերի շուրջ գործարքն արդեն համաձայնեցված է և կավարտվի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ակնկալվում է, որ 21 ամյա բրազիլացու պայմանագիրը կխախտի «Բրայթոնի» նախորդ տրանսֆերային ռեկորդը, որը կազմել է 20 միլիոն ֆունտ՝ պաշտպան Ադամ Վեբսթերի համար:
Պեդրոն «Ուոթֆորդում» է 2020 թվականի հունվարին «Ֆլումինենսեից» տեղափոխվելուց հետո: Ժոաոն այս մրցաշրջանում Չեմպիոնշիփում դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: