«Բրայթոնը» հայտարարել է «Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստ Վալենտին Բարկոյին 10 միլիոն դոլարով (7,9 միլիոն ֆունտ ստերլինգ) ձեռք բերելու մասին:
19 ամյա Բարկոն, ով 35 հանդիպում է անցկացրել հարազատ «Բոկայի» հիմնական թիմի կազմում, «Բրայթոնի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի հունիսը։
Բարկոն հիմնականում խաղում է ձախ եզրում` եզրային պաշտպանի դիրքում: Վալենտինը կարող է գործել նաև կիսապաշտպանությունում։
Բարկոն հայտնի է որպես Football Manager-ի ամենաշատ գնված դեռահասը։
Բարկոն մեկնարկային կազմում էր նոյեմբերին Լիպերտադորեսի գավաթի եզրափակիչում «Բոկայի» կրած պարտության ժամանակ «Ֆլումինենսից» և այժմ Արգենտինայի մինչև 23 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ է, քանի որ նրանք փորձում են որակավորվել Փարիզի Օլիմպիական խաղերին: