«Բրայթոնը» հույս ունի այս ամիս նոր պայմանագիր կնքել Էվան Ֆերգյուսոնի հետ՝ պաշտպանելով իրենց երիտասարդ հարձակվողին մեծ ակումբների հետաքրքրություններից:
Ֆերգյուսոնն այս մրցաշրջանը փայլուն է անցկացնում՝ խփելով ութ գոլ և երեք գոլային փոխանցում:
Խոսվում է, որ «Տոտտենհեմը» դիտարկում է 18 ամյա իռլանդացուն՝ որպես Հարի Քեյնի իրավահաջորդ, ով կարող է հեռանալ ակումբից հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ հաջորդ տարի ավարտվող պայմանագրի պատճառով:
Ֆերգյուսոնին կապում են նաև «Մանչեսթեր Յունայթեդի», որի լեգենդն ի դեմս Ուեյն Ռունիի շատ է հավանաում Էվանի խաղը։
Ֆերգյուսոնին վերջապես դիմել են «Չելսին» և «Նյուքասլը», սակայն Daily Mail-ը նշում է, որ «Բրայթոնը» մոտ է Էվանի հետ նոր պայմանագրի կնքմանը: