«Բրայթոնը» պատրաստվում է հաստատել Ջեյմս Միլների և Մահմուդ Դաուդի տրանսֆերները:
Այս ամառ «Բրայթոնին» սպառնում է բաժանվել Ալեքսիս Մաք Ալիսթերից և Մոյսես Կայսեդոյից։ «Ճայերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին անձամբ է հաստատել, որ ակնկալում է, որ երկուսն էլ հեռանան:
Բայց մինչ իր աստղերից բաժանվելու գործընթացի սկսելը, «ճայերն» արդեն փոխարինողներ են ձեռք բերել նրանց, և՛ 37 ամյա Միլները, և՛ 27 ամյա Դաուդը Ամեքսի ակումբին են միացել որպես ազատ գործակալներ, հաղորդում է talkSPORT-ը:
Կարևոր է նշել, որ Դե Զերբին չի համարում երկուսին էլ հիմնական խաղացողներ, բայց այս զույգը պետք է օգնի «Բրայթոնին» հաղթահարել երկու առաջատարների կորուստը և ավելացնել թիմի փորձառությումը եվրոպական մրցաշարերի համար: