«Շախտյորի» և Ուկրաինայի կենտրոնական պաշտպան Նիկոլայ Մատվիենկոն դարձել է «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբիի տրանսֆերային թիրախը։
Հենց «Շախտյորն» էր նախորդ աշխատավայրը Դե Ձերբիի համար, ով անցյալ ամառ լքեց դոնեցկյան ակումբը՝ ուկրաինական պատերազմի պատճառով։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, Ռոբերտոն այժմ պատրաստ է դիմել իր նախկին ակումբից՝ ձեռք բերել 26-ամյա Մատվիենկոյին, ով այս մրցաշրջանում ամբողջությամբ մասնակցել է «Շախտյորի» բոլոր հինգ խաղերը:
Նիկոլայի տեղափոխությունը կարող է վատ նորություն լինել Լևի Կոլվիլի համար, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Բրայթոնում»:
Հավել ենք, որ Մատվիենկոյի տրանսֆերը գնահատվում է 15-20 մլն եվրո (13-17 մլն ֆունտ):