Պրեմիեր լիգան հետաձգել է շաբաթ օրը՝ սեպտեմբերի 17-ին նախատեսված «Բրայթոն» – «Կրիստալ Փելես» հանդիպումը։
Պրեմիեր լիգան այս որոշումը բացատրում է, որպես «արտառոց հանգամանք», փաստ է, որ հանդիպման ժամանակ երկաթգծի աշխատողները մտադիր են անցկացնել գործադուլ։
Այլ հասարակական տրանսպորտով ուղղակի հնարավոր չէ հասնել «Ամեքս», այդ պատճառով Պրեմիեր լիգան, երկու ակումբները և տեղական ոստիկանությունը միասին որոշեցին, որ խաղը չպետք է անցկացվի սեպտեմբերի 17-ին:
Լուրեր են պտտվում, որ հանգստյան օրերին կայանալիք որոշ այլ հանդիպումներ նույնպես կարող են վտանգված լինել, այդ թվում՝ «Տոտտենհեմ» «Լեսթեր» հանդիպումը, հայտնում է Football.London-ը: