«Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը վերջապես խզել է լռությունը այն բանից հետո, երբ վերջերս կայացած խաղում «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը կծեց նրան:
Այդ արարքի համար Սուարեսը որակազրկվեց 10 խաղով Ֆուտբոլի ասոցացիայի անկախ հանձնաժողովի կողմից: Ուրուգվայցին արդեն սկսել է կրել այդ խիստ պատիժը՝ անցած հանգտսյան խաղերին բաց թողնելով «Նյուքասլի» հետ հանդիպումը:
Երկար ժամանակ Իվանովիչը ոչ մի կերպ չէր մեկնաբանում այդ միջադեպը: Մինչդեռ այսօր սերբ ֆուտբոլիստը ակնարկել է, որ ներել է Լուիսին:
-Երբ այդ տեղի ունեցավ, ես զարմացած էի և իհարկե, ցնցված էի: Սակայն երբ խաղն ավարտվեց, ես գրեթե մոռացա այս ամբողջի մասին:
Հաջորդ օրը մենք զրուցեցինք հեռախոսով, և ես ընդունեցի նրա ներողությունը: Նրան չեմ մեղադրել, սակայն չեմ էլ պաշտպանել նրա արարքը: Այնուամենայնիվ, ես ներել եմ նրան, և այժմ այս միջադեպն ինձ այլևս չի անհանգստացնում,- հայտնել է Իվանովիչը: