• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրեդ Ֆրիդելը չի պատրաստվում թոշակի անցնել

Բրեդ Ֆրիդել«Տոտտենհեմի» փորձառու դարպասապահ Բրեդ Ֆրիդելը հայտարարել է, որ կխաղա այնքան ժամանակ, ինչքան իր առողջությունը թույլ տա:

42 տարեկան հասակում Ֆրիդելը հանդիսանում է լոնդոնյան ակումբի հիմնական դարպասապահ Ուգո Լյորիսի փոխարինողը:  Սակայն, չնայած խաղային փորձի պակասի, ամերիկացին չի պատրաստվում կարիերան ավարտել:

-Տեսնենք, կկարողանամ արդյոք առաջ գնալ: Ես պատրաստվում եմ խաղալ, մինչև մարմինս ինձ չասի. «բավական է», կամ ակումբը չորոշի ինձ հրաժեշտ տալ:

Երբ 42 տարեկան ես, քեզ համար առաջին տեղում թիմն է: Ինչ վերաբերվում է Ուգոյին, ապա մենք լավ հարաբերությունների մեջ ենք: Նա լավ տղա է և իսկապես շատ լավ դարպասապահ է,- Ֆիդելի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Բացի այդ, Բրեդը խոստովանել է, որ անցած ձմեռ կարող էր փոխել ակումբը, բայց գերադասել է մնալ «Ուայտ Հարթ Լեյնում»:

-Ես մի քանի տարբերակ ունեի հունվարին, բայց դրանցից ոչ մեկ պաշտոնապես չներկայացվեց: Կքննարկեի՞ MLS տեղափոխվելու առաջարկը: Անկասկած,- հավելել է Ֆրիդելը:

Հետաքրքիր փաստեր