«Տոտտենհեմի» դարպասապահ Բրեդ Ֆրիդելը հայտնել է, որ իր թիմակիցներն ամբողջությամբ աջակցում են գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշին:
Ինչպես հայտնի է, «Մանչեսթեր Սիթիից» կրած 6:0 հաշվով պարտությունից հետո պորտուգալացի մասնագետը քննադատությունների արժանացավ: Անգամ խոսվում էր, որ ակումբի ղեկավարները Վիլաշ-Բոաշին փոխարինող են փնտրում:
Սակայն նախորդ տուրում «Տոտտենհեմը» ոչ ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և բավական լավ խաղ ցուցադրեց:
-Մեր թիմի ներսում ոչ մի անհամաձայնություն չկա: Ողջ թիմը աջակցում է մարզչին: Նա շատ լավ մասնագետ է: Իհարկե ցավալի էր կորցրած 3 միավորը և ամոթալի պարտություն, սական մենք «Տրոմսյոյի» և «Յունայթեդի» դեմ խաղերում ցույց տվեցինք, որ թիմային ոգին տեղն է,- ասել է Ֆրիդելը: Sky Sports