«Տոտտենհեմի» դարպասապահ Բրեդ Ֆրիդելը հերքել է այն լուրերը, ըստ որոնց ակումբի նախկին մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կորցրել էր վերահսկողությունը թիմի նկատմամբ:
Պորտուգալացու հեռացման պատճառներից մեկն էլ նշվում էր ֆուտբոլիստների հետ վատ հարաբերությունները: Սակայն Ֆրիդելը հայտնել է, որ ֆուտբոլիստների և Վիլաշ-Բոաշի միջև միշտ դրական հարաբերություններ են եղել:
-Ես կարծում եմ, որ բոլոր ֆուտբոլիստներն էլ կուզենային շարունակել աշխատել Անդրեի հետ: Հենց առաջին օրվանից նա լավ հարաբերություններ ստեղծեց ֆուտբոլիստների հետ: Նրա հեռացման համար մեզնից ոչ մեկն ուրախ չէ,- Ֆրիդելի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: