• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենան Ջոնսոնը վնասվածք է ստացել

«Տոտտենհեմի» հարձակվող Բրենան Ջոնսոնը կարող է բաց թողնել մինչև վեց շաբաթ մկանի վնասվածքի պատճառով:

Ջոնսոնն այս վնասվածքը ստացել է անցած կիրակի Պրեմիեր լիգայի շրջանակներում անցկացված «Արսենալի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում (2:2):

Դա 22 ամյա ուելսցու նորամուտի խաղն էր «Տոտտենհեմի» մեկնարկային կազմում՝ «Նոթինգհեմ Ֆորեստից» 47,5 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվելուց հետո:

Ինչպես հայտնում է Football.London-ը, Ջոնսոնն առաջիկա օրերին լրացուցիչ բժշկական հետազոտություններ կանցնի, սակայն նախնական հետազոտությունները ցույց են տալիս, որ Բրենանի ապաքինումը կտևի մինչև վեց շաբաթ:

Եթե ​​Ջոնսոնը դուրս մնա ամբողջ վեց շաբաթ, ապա նա բաց կթողնի Պրեմիեր լիգայի վեց հանդիպում, ներառյալ սեպտեմբերի 30-ին կայանալիք «Լիվերպուլի» և նոյեմբերի 6-ին կայանալիք «Չելսիի» հետ հանդիպումները: