• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերսը գոհ է Հենդերսոնից

Բրենդան Ռոջերս և Ջորդան Հենդերսոն«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ շատ գոհ է կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնից:

Այժմ Հենդերսոնն արդեն երկրորդ մրցաշրջանն է ավարտում «Լիվերպուլի» կազմում: Սակայն նա այնքան լավ հանդես չի գալիս, ինչպես նախորդ մրցաշրջանում: Անցած տարի Ջորդանը նույնիսկ մեկնեց Եվրոպայի առաջնությանը Անգլիայի ազգային հավաքականի կազմում:

22-ամյա կիսապաշտպանին շատ են քննադատում, իսկ Պրեմիեր Լիգայի վերջին չորս խաղերում նա տեղ չի ունեցել մեկնարկային կազմում: Այնուամենայնիվ, Ռոջերսն առաջընթաց է նկատում ֆուտբոլիստի մոտ:

-Պարզապես ցանկություն է գտնել հավասարակշռությունը, և դա կախված է մրցակցից:

Ջորդանն առաջվա պես հիանալի է և ընտիր տրամադրվածություն ունի: Ամեն դեպքում վերջին ժամանակներս թիմը հաղթանակների է հասնում:

Ջորդանը հիանալի, լավ խաղացող է: Գիտեմ, որ եթե մի օր նրա կարիքն ունենամ, նա պատրաստ կլինի,- հայտնել է Ռոջերսը: Liverpool Echo

Հետաքրքիր փաստեր