• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերսը գովել է Սուարեսին

Լուիս Սուարես«Ուիգանի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (0:4) «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն իր հիացմունքն է արտահայտել հարձակվող Լուիս Սուարեսի նկատմամբ:

Շաբաթ օրը կայացած խաղում Սուարեսը հետ-տրիկ ձևակերպեց և այժմ գլխավորում է Պրեմիեր Լիգայի ռմբարկուների ցուցակը 21 գոլով: Այժմ Լուիսը շրջանցել է նույնիսկ Ռոբին վան Պերսիին, որի թիմն այս պահին առաջատարն է անգլիական առաջնությունում: Ռոջերսը հիանում է, որ ունի այսպիսի տաղանդ:

-Մեծ հաճույք է նրա հետ աշխատելը: Մի քիչ տարօրինակ է, սակայն այս մարդը մարզվում է ամեն օր և ցանկանում է մարզվել ամեն օր: Նա հաջողության ծարավ է, սակայն միևնույն ժամանակ համեստ:

Շատ հաճելի է, որ նա կա թիմում: Նրա վարպետությունը, աշխատանքի ծավալը նրան դարձնում են համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ,- հայտնել է Ռոջերսը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր