«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծում է, որ վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստների թիվը կազդի մերսիսայդյան դերբիի որակի վրա:
Այսօր Ռոջերսի տրամադրության տակ չեն լինի Գլեն Ջոնսոնը, Խոսե Էնրիկեն և Լուկաս Լեյվան: Կազմի հետ խնդիրներ ունեն նաև «կարմիրների» մրցակիցները:
Ռոջերսն անհամբերությամբ սպասում է առաջիկա խաղին, սակայն գիտակցում է, որ կորուստները կազդեն երկու թիմերի խաղի վրա էլ:
-Իհարկե, դաշտ են դուրս գալու բարձրակարգ ֆուտբոլիստներ, իսկ թիմերը ցուցադրելու են իրենց խաղը: Սակայն հիմնական կազմի որոշ ֆուտբոլիստների բացակայության դեպքում միանգամայն այլ խաղ կստացվի:
Ցավալի է, որ երկու ակումբներն էլ իրենց ուժեղագույն կազմով չեն մասնակցի հանդիպմանը,- ասել է Ռոջերսը: Sky Sports