• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերսը հույս ունի ուժեղացնել հարձակման գիծը

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը բացել է տրանսֆերային պատուհանի վերաբերյալ իր պլանները` հայտնելով, որ հետաքրքրված է հարձակվողական ոճի մի քանի խաղացողների ձեռքբերումով:

«Էնֆիլդում» բավական հաջող անցկացրած առաջին մրցաշրջանից հետո, Ռոջերսը մտածում է ավելի բարդ առաջադրանքներ հաղթահարելու մասին. այն է հայտնվել քառյակում և, հետևաբար, վերադառնալ Չեմպիոնների Լիգա:

Ակնհայտ է, որ «կարմիրներին» լուրջ համալրումներ են պետք, և, չնայած այս մրցաշրջանում 71 խփված գոլերին, Բրենդանը պատրաստվում է ուժեղացնել հարձակումը:

-Մեզ պետք է կենտրոնական կիսապաշտպան, և ես ցանկանում եմ թիմի համար ևս 20 գոլ ավելացնել, այդ իսկ պատճառով ես փնտրում եմ հարձակվող և հարձակողական ոճի կիսապաշտպան:

Մեզ անհրաժեշտ է դա անել, հատկապես այն դեպքում, երբ մենք պատրաստվում ենք մեր երիտասարդ խաղացողներին վարձավճարով այլ ակումբներ ուղարկել, որպեսզի անհրաժեշտ փորձ ձեռք բերեն,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հետաքրքիր փաստեր