• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերսը «չի ցանկանում» վաճառել Սուարեսին

Բրենդան Ռոջերս և Լուիս Սուարես«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հերթական անգամ հայտարարել է, որ մտադիր է պահել հարձակվող Լուիս Սուարեսին, սակայն այս անգամ այլ հնչերանգով:

Ինչպես հայտնի է, ամբողջ ամռան ընթացքում ուրուգվայցի գոլահարն անընդհատ կնկնում է, որ ցանկանում է լքել «Էնֆիլդը»: Սկզբում «Լիվերպուլը» շատ հստակ դիրք էր գրավել` նշելով, որ Սուարեսը չի վաճառվում:

Ռոջերսը դեռ հույս ունի, որ նրանց կհաջողվի Սուարեսին պահել, սակայն հիմա «Լիվերպուլը» մի փոքր մեղմացել է. ակումբը «չի ցանկանում» վաճառել Սուարեսին:

-Վերջին ամիսների ընթացքում շատ լուրեր են պտտվում Լուիսի հեռանալու հետ կապված: Բայց փաստը մնում է փաստ, որ մենք գնահատում ենք այս խաղացողին: Նա հրաշալի մրցաշրջան անցկացրեց և ապացուցեց իր բարձր կարգը: Ես նրա հետ կապ եմ պահպանում, մենք շփվում ենք հաղորդագրությունների և հեռախոսազանգերի միջոցով: Ընդհանուր առմամբ ամեն ինչ առաջվա պես է:

Ներկա դրությամբ նա արձակուրդի մեջ է, հանգստանում է իր ընտանիքի հետ: Մենք մշտապես կապի մեջ ենք: Նրա պայմանագրի ավարտին դեռ 3 տարի կա, մենք չենք պատրաստվում նրան վաճառել,- talkSPORT-ի հետ հարցազրույցում հայտնել է Ռոջերսը:

Հետաքրքիր փաստեր