«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն իր թիմի վինգեր Ռահիմ Ստերլինգին համարում է Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը:
«Նորվիչի» դեմ խաղում 19-ամյա Ստերլինգը դարձավ դուբլի հեղինակ և գոլային փոխանցում կատարեց Լուիս Սուարեսին՝ օգնելով կարևոր հաղթանակ տանել: «Լիվերպուլն» այժմ մոտ է 24 տարվա մեջ առաջին անգամ Անգլիայի առաջին դիվիզիոնի (Պրեմիեր Լիգա) չեմպիոն դառնալուն:
Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ PFA-ի (պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիա) վարկածով լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թվում է նաև Ստերլինգը:
-Կարծում եմ՝ այս պահին նա եվրոպական ֆուտբոլի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստն է: Նա պետք է ստանա տարվա երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը, որն իմ կարծիքով պետք է տրվի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստի (այժմ մինչև 23տ է): Նա շատ է աշխատում իր վրա:
Մենք փորձում ենք նրան տարբեր դիրքերում, որպեսզի ամբողջությամբ բացահայտենք նրա պոտենցիալը,- ասել է Ռոջերսը: Goal