Ֆուտբոլի Անգլիայի ազգային ասոցիացիան հայտնել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին 8 հզր ֆունտով տուգանելու մասին:
Հիշեցնենք, որ Boxing Day-ում «Մանչեսթեր Սիթիից» կրած 2:1 հաշվով պարտությունից հետո Ռոջերսը մրցավար Լի Մեյսոնին մեղադրել էր անարդար մրցավարության մեջ: Այդ գործը քննել է ֆուտբոլի Անգլիայի ասոցիացիան և տուգանել է հյուսիսիռլանդացի մասնագետին:
40-ամյա Ռոջերսը չի պատրաստում բողոքարկել վճիռը և կվճարի 8 հզր ֆունտը: