• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերս․ «Լիվերպուլը» Սուարեսի կարիքն ունի»

Լուիս Սուարես«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոստովանել է, որ իրենք շատ են զգում Լուիս Սուարեսի կարիքը, ում 10-խաղյա որակազրկումը վերջապես ավարտվեց:

«Սաութհեմպտոնի» դեմ երեկվա խաղում «Լիվերպուլին» պակասում էր հարձակման գծում ստեղծագործական միտքը, քանի որ վնասվածքի պատճառով խաղը բաց թողեց Ֆիլիպե Կոուտինյոն: Արդյունքում «կարմիրները» անսպասելի պարտություն կրեցին՝ 0:1:

-Լավ նորությունն այն է, որ Սուարեսն արդեն կկարողանա օգնել մեզ: Նա լավ մարզավիճակում է: Լուիսն իսկական մարտիկ է, և ընդամենը մի քանի խաղ է անհրաժեշտ, որպեսզի ձեռք բերի իր լավագույն մարզավիճակը,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում ESPN-ը: