• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերս․ «Չենք պատրաստվում զիջել առաջին տեղը»

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ իր թիմը չի պատրաստվում զիջել Պրեմիեր Լիգայի առաջին հորիզոնականը:

Երկուշաբթի օրը «Սուոնսիի» հետ ոչ-ոքի խաղալով՝ «կարմիրներն» իրենց համար ապահովեց մաքուր առաջին տեղը:

-Ինչքան դու շատ ես մնում բարձր հորիզոնականում, այնքան ավելանում է ագրեսիան և ցանկությունը, որպեսզի մնաս այնտեղ: Մենք չորս ծանր խաղ ենք անցկացրել: Վերջին 16 խաղերից ընդամենը մեկ անգամ ենք զիջել մրցակցին, քանի որ մենք արդեն կայուն խաղ ենք ցուցադրում, և կարևորն էլ դա է:

Երբ ես եկա այստեղ, չկար կայունություն, իսկ այժմ մենք մի հաղթանակի հետևից մյուսն ենք տոնում: Եթե մենք չենք կարողանում հաղթել, ապա չենք էլ պարտվում, ինչպես որ եղավ «Սուոնսիի» դեմ խաղում:

Սակայն ես համոզված եմ, որ մեր խաղն էլ ավելի է կարգավորվելու: Մենք ուրախ ենք այն տեղի համար, որտեղ գտնվում ենք, և չենք պատրաստվում զիջել այն,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հետաքրքիր փաստեր