• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերս. «Առանց Ջերարդի «Լիվերպուլը» չի կարող»

Բրենդան Ռոջերս և Սթիվեն Ջերարդ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է իր կարծիքը ավագ Սթիվեն Ջերարդի կարևորության մասին թիմի համար:

-Սթիվեն Ջերարդը եզակի ֆուտբոլիստ է: Երբ նա «Օլդհեմի» դեմ խաղում դաշտ դուրս եկավ, տպավորություն ստեղծվեց, որ նրան ուղարկել են երկնքից մեզ օգնելու համար: Նրա հայտնվելուց հետո թիմի խաղը փոխվեց լրիվ այլ մակարդակի:

Ցավոք սրտի, այս պահին չեմ կարող ասել, որ մենք կարող ենք և առանց Ջերարդի: Որովհետև ես դրան չեմ հավատում:

Ջերարդը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է, նա զգալիորեն բարելավում է թիմի խաղային որակը և վարակում ոգևորությամբ:

Երբ մենք նրա հետ վերջին անգամ խոսեցինք պայմանագիրը երկարաձգելու մասին, նա ցանկություն հայտնեց սպասելու մինչև մրցաշրջանի ավարտը և տեսնելու, թե ինչպես կընթանան գործերը: Սակայն, համոզված եմ՝ մինչև մրցաշրջանի ավարտը այդ հարցը դեռ կքննարկենք,- հայտնել է Ռոջերսը:

Ավելացնենք, որ Ջերարդի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ լրանում է 2014 թվականին:

Հետաքրքիր փաստեր