• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերս. «Կհասկանամ, եթե Սուարեսը ցանկանա հեռանալ»

Բրենդան Ռոջերս և Լուիս Սուարես«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ ընդհանրապես չի զարմանա, եթե հարձակվող Լուիս Սուարեսը ցանկություն հայտնի՝ հեռանալու անգլիական ֆուտբոլից:

«Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին կծելու համար ուրուգվայցին որակազրկվեց 10 խաղով: Ակնհայտ է, որ Ֆուտբոլի ասոցացիայի պաշտոնյաները արդեն բացասական վերաբերմունք ունեն Սուարեսի նկատմամբ: Ռոջերսը վախենում է, որ դրա պատճառով «Լիվերպուլը» կարող է կորցնել իր առանցքային խաղացողին:

-Այո, ես հաստատ կհասկանամ, եթե Սուարեսը ցանկանա հեռանալ: Այս երիտասարդը, որին կարող եմ ամեն օր հետևել, շատ է աշխատում: Նրա կյանքում երկու կիրք կա՝ ընտանիքը և «Լիվերպուլը»: Ամբողջ կյանքն անցկացնում է դրանց համար: Այսպիսին է նրա բնավորությունը և դա փոխել չի լինի: Ես անկեղծ կարծում եմ, որ նա փորձում է մանկությունից եկող խառնվածքի գծերը հարմարեցնել այստեղի կյանքին և մշակույթին:

Կարող եմ հասկանալ, եթե նա ցանկություն ունենա՝ ի պատասխան դրան հեռանալու այստեղից,- հայտնել է մասնագետը: The Guardian