• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերս. «Սթարիջն ու Սուարեսը կարող են միասին խաղալ»

Ռոջերս և Սթարիջ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծում է, որ իր հարձակվողները` Դանիել Սթարիջն ու Լուիս Սուարեսը կարող են միասին խաղալ:

«Կարմիրների» նորեկին ընդամենը 8 րոպե պահանջվեց` խփելու իր առաջին գնդակը «Լիվերպուլի» կազմում: Սթարիջի գոլի շնորհիվ «մերսիսայդցիները» Անգլիայի գավաթի 1/32-րդ եզրափակչում հաղթանակ տարան Անգլիայի չորրորդ առաջնությունում հանդես եկող «Մենսֆիլդ Թաունի» նկատմամբ:

Երկրորդ խաղակեսի սկզբում Սուարեսը փոխարինեց Սթարիջին և նույնպես դարձավ գոլի հեղինակ: Չնայած այս ամենին` Ռոջերսը կարծում է` երկու ֆուտբոլիստները կարող են դաշտ դուրս գալ միասին:

-Ոչ մի խնդիր չկա: Սթարիջն ու Սուարեսը կարող են միասին խաղալ: Ե´վ Սթարիջը, և´ Սուարեսը ֆանտաստիկ խաղացողներ են: Երկուսն էլ ունեն իրենց ուժեղ կողմերը: Նրանք ունիվերսալ ֆուտբոլիստներ են, կարող են խաղալ և այլ դիրքում,- նշել է Ռոջերսը: